Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն, ով թիմում հանդես է գալիս վարձավճարով (նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էսպանյոլին»), ասել է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը կքննարկի իր տրանսֆերը գնելու տարբերակը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
«Մենք ամեն ինչ կորոշենք մրցաշրջանի վերջում, բայց հիմա իմ երազանքը բառացիորեն իրականանում է։ Հանուն «Ռեալի» ես պատրաստ եմ ամեն ինչ անել»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» Խոսելուի հետ վարձավճարով պայմանագիր է կնքել 2023 թվականի հուլիսին, իսկ հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստի տրանսֆերը 1,5 միլիոն եվրոյով գնելու տարբերակ ունի, որը նախատեսված է պայմանագրով։