fbpx
Աշխարհ

Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:

Հարձակվողը ձերբակալվել է, հաղորդում է Novу Сas սլովակյան թերթը։

Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը ձերբակալվել է դեպքի վայրում։

Ազգային խորհրդի նիստն անորոշ ժամանակով դադարեցվել է, հայտարարել է կառավարության փոխնախագահ Լյուբոս Բլագան։

«Դա ձեր արածն է»,- ասել է նա ընդդիմությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ