Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
«Ես շատ ուրախ եմ իմ առաջին չեմպիոնական տոնակատարության համար:
Ես կանգնած եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կողքին և շատ երջանիկ եմ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում Բելինգհեմը դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Վինիսիուսի ակտիվում 13 գոլ ու 5 գոլային փոխանցում է։