fbpx
Սպորտ

Հայտնի է, թե որքան գումար կծախսի Միլանը տրանսֆերային պատուհանի ժամանակ

«Միլանը» ամռանը կկարողանա գնել չորս խաղացողների՝ ընդհանուր 100 միլիոն եվրոյով։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի օրոք «ռոսոներիները» տրանսֆերների համար կհատկացնեն 100 մլն եվրո։ Նախատեսվում է, որ այդ գումարը կուղղվի առնվազն չորս նոր խաղացողների ձեռքբերմանը։

Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ այս գումարը հասանելի է դարձել Չեմպիոնների լիգայից ստացված եկամուտների և Չարլզ Դե Կետելարեիn` «Ատալանտային» ավելի քան 20 միլիոն եվրոյի դիմաց վաճառելու արդյունքում։ Այն կարող է աճել, եթե «Միլանը» այս ամռանը վաճառի գոնե մեկ խաղացողի:

Ակումբը ցանկանում է ձեռք բերել նոր կենտրոնական հարձակվողի, որը կփոխարինի Օլիվյե Ժիրուին, ինչպես նաև կենտրոնական պաշտպանի, աջ պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի:

Հարձակվողի դիրքում գլխավոր թիրախը «Բոլոնիայից» Ջոշուա Զիրկզեն է, նրա պայմանագրում 40 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ կա։

Հենակետային կիսապաշտպանի դերում առաջնահերթ թեկնածու է համարվում Յուսուֆ Ֆոֆանան «Մոնակոյից»։ Նրա տրանսֆերը գնահատվում է 25 մլն եվրո։

«Միլանը» կենտրոնական պաշտպանի դիրքում դիտարկում է Իգոր Խուլիոյին, որն անցած ամռանը մոտ 17 միլիոն եվրոյի դիմաց «Ֆիորենտինայից» տեղափոխվել է «Բրայթոն»։

Էմերսոն Ռոյալը համարվում է «Միլանի» աջ պաշտպանի հիմնական թեկնածուն, սակայն միլանյան ակումբում չեն ցանկանում «Տոտենհեմին» վճարել 30 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ