Ջոն Լենոնի եւ նրա կնոջ՝ Յոկո Օնոյի լոֆթը ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ է հայտնվել շուկայում։
Լոֆթ ոճով երկհարկանի շենքը զույգը ձեռք է բերել 1971 թվականին՝ Բրում սթրիթում։ Դա տեղի է ունեցել The Beatles-ի բաժանումից հետո, երբ Լենոնը թողարկեց 20-րդ դարի ամենաազդեցիկ երգերից մեկը՝ «Imagine»-ը։
Այդ ժամանակ Լենոնը ձգտում էր դուրս գալ The Beatles-ի շողքից եւ անուն ձեռք բերել որպես սոլո արտիստ:
Թեեւ զույգն այնտեղ ապրել է միայն մինչեւ 1973 թվականը, շենքը տարիների ընթացքում հաճախ օգտագործվել է որպես աշխատավայր:
«Բրում փողոցի շենքը հիմք էր ծառայում նրանց ստեղծագործական նախաձեռնությունների համար»,- New York Times-ին ասել է «Ջոն Լենոն. մի կյանք» գրքի հեղինակ Ֆիլիպ Նորմանը: