fbpx
Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը զինված ուժերի համալրմանն ուղղված նոր օրենք է մշակում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չորեքշաբթի հայտարարել է նոր օրենսդրություն մշակելու ծրագրերի մասին, որը կօգնի համալրելու զինված ուժերի նոսրացող շարքերն ու ամրապնդել երկրի պաշտպանունակությունը։

Պիստորիուսն ասել է, որ առաջարկվող օրենսդրությունը կառավարությանը հնարովորթյուն կտա նամակներ ուղարկել տարեկան մոտ 400 հազար 18-ամյա բոլոր երիտասարդներին՝ տեղեկանալով բանակում ծառայելու նրանց պատրաստակամության և կարողության մասին: Օրենքով նամակը ստացողները պարտավորված կլինեն պատասխանելու ռազմական գերատեսչության հարցերին։

Այնուհետև ցանկացողներին բանակը կհրավիրի բուժզննում անցնել և 6-23 ամիս ժամկետով զինվորական ծառայության համար կընտրի առավել բարձր որակավորում ունեցող երիտսարդներին։ Բեռլինում լրագրողների հետ զրույցում Պիստորիուսը պարզաբանել է, որ մի քանի տարի առաջվա համեմատ սպառնալիքի մակարդակը փոխվել է։

«Ռուսաստանը երկուսուկես տարի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, ինչով ոչ միայն կասկածի տակ է դնում է կանոնների վրա հիմնված համախարհային կարգը, այլև փլուզում է այն»,- ասել է նա և հավելել, որ «սա նոր սպառնալիքով պայմանավորված իրավիճակ է»։

Գերմանիայի կառավարության արշավն ուղղված է իր զինված ուժերի թիվը ներկայիս 181 հազար մարտիկներից հասցնելու 203 հազարի:

Սառը պատերազմի տարիներին Գերմանիան ուներ ավելի քան 500 հազար զինվորական։

Եթե ​​օրինագիծն ընդունվի, նոր զինվորական ծառայությունը դեռևս կլինի կամավոր և շատ հեռու կլինի 2011 թվականին Գերմանիայում դադարեցված երիտասարդների պարտադիր զորակոչից։ Այդ ժամանակներից ի վեր երկրում պարտադիր զինվորական կամ քաղաքացիական ծառայություն գոյություն չունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ