ՊՍԺ-ն հայտարարել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տեղափոխության մասին։
25-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սաֆոնովը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցից 11-ում դարպասն անառիկ է պահել։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ էր մինչև 2029 թվականի հունվարի 31-ը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: