Լիոնել Մեսսին կարող է չորրորդ երեխան ունենալ։
«Ես կցանկանայի դուստր ունենալ, բայց մենք հիմա դա չենք պլանավորում:
Այս պահին կոնկրետ ոչինչ չկա այս մասին»,- ասել է Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվողը ESPN-ին տված հարցազրույցում:
Մեսսին և Անտոնելա Ռոկուցոն ունեն երեք որդի՝ Տիագոն, Մատեոն և Չիրոն։