fbpx
Աշխարհ

Պուտինը Կիմ Չեն Ընին մեքենա է նվիրել

Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության Аurus մակնիշի մեքենա է նվիրել։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ սա թվով երկրորդ Аurus-ն է, որ ռուսական կողմը նվիրում է Հյուսիսային Կորեայի ղեկավարին։

Պուտինը Հյուսիսային Կորեայի նախագահին ռուսական արտադրության լիմուզին է նվիրել Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն իր հյուսիկորեացի պաշտոնակցին նաև «թեյի սպասք և ծովակալի դաշույն է նվիրել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ