fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն մարտավարական զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովի ափին

ՆԱՏՕ-ին անդամակցող 12 երկրի շուրջ հազար զինվորականի մասնակցությամբ զորավարժություններ են սկսել Լեհաստանում՝ Բալթիկ ծովի ափին:

16-րդ անգամ անցկացվող «EURETEX 24» երկշաբաթյա գործնական վարժանքներին մասնակցում են Լեհաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Դանիայի, Բելգիայի, Հունգարիայի, Էստոնիայի, Լիտվայի և ԱՄՆ-ի բանակների ու ՆԱՏՕ-ի Եվրոկորպուսի կենտրոնակայանի զինվորականները:

«EURETEX» մարտավարական զորավարժությունները կազմակերպվում են երկամյա պարբերականությամբ: 16-րդ միջոցառումն ընթանում է Դրավսկո-Պոմորսկի վոյևոդության ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնում:

Զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարեն ռազմական ինժեներիային, ջրասուզությանը, պայթուցիկ նյութերի վնասազերծմանը, քիմիական և կենսաբանական պաշտպանությանը, ինչպես նաև օդերևութաբանությանն ու օվկիանոսագիտությանն առնչվող առաջադրանքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ