fbpx
Սպորտ

Օբամեյանգը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

«Մարսելի» կենտրոնական հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է լքել Ֆրանսիայի առաջնությունն ու տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Այս մասին հայտնել է ինսայդեր Բեն Ջեյքոբսը։ Աղբյուրի համաձայն՝ գաբոնցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Շաբաբը»:

Օբամեյանգը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի առաջնահերթ տրանսֆերային նպատակներից մեկն է:

Սպասվում է, որ առաջիկայում կողմերը բանակցություններ կվարեն պայմանագրի շուրջ։ Անցած մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում Օբամեյանգը անցկացրել է 34 հանդիպում։ 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 16 գոլ (չորսը՝ 11 մետրանոցներով) և ութ գոլային փոխանցում կատարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ