Թեև մարդը միակ կենսաբանական տեսակն է, որն ամեն օր ուշադիր ուսումնասիրում է իր արտացոլանքը հայելու մեջ, սակայն մենք միակը չենք, որ ճանաչում ենք մեզ արտացոլող մակերեսներում, գրում է Live Science-ը։
1970 թվականին շիմպանզեների վրա կատարած փորձերի ժամանակ չորս շիմպանզեի անզգայացրել և նրանց դեմքին կարմիր նշաններ են արել։ Արթնանալուց հետո նրանք զննել են այդ հատվածները, որոնք տեսել են հայելու մեջ՝ ցույց տալով, որ հասկանում են, որ իրենք իրենց են տեսնում: Նշանի թեստը ներկայումս համարվում է հայելային ինքնագիտակցության ամենահամոզիչ ապացույցը:
Այլ մարդանման կապիկներ նույնպես անցել են այս փորձությունը: 1973 թվականին անցկացված ուսումնասիրության ժամանակ օրանգուտանները ճանաչել են իրենց և նույնիսկ իրենց մարմնի վրա են նույնականացրել նշանները:
1994 թվականին կատարված ուսումնասիրության ժամանակ նկատվել է, թե ինչպես են բոնոբոներն ուսումնասիրում իրենց մարմնի այն հատվածները, որոնք այլ կերպ չէին կարողանա տեսնել հայելու միջոցով:
Մինչև վերջերս միակ ցամաքային կաթնասունը, որը համոզիչ կերպով անցել է այս թեստը, Բրոնքսի կենդանաբանական այգում գտնվող ասիական փիղն էր (Elephas maximus): Այնուամենայնիվ, Neuron ամսագրում հրապարակված վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մկները նույնպես, թերևս, հայելու մեջ ճանաչում են իրենց մարմնի փոփոխությունները:
Դելֆինների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք նույնպես կարող են տարբերել իրենց արտացոլանքը։ 1995թ.-ի ուսումնասիրությունը, որը հայելու փոխարեն տեսագրություն է օգտագործել և 2001թ.-ին հայելիներով ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ դելֆիններն օգտագործում են իրենց պատկերները՝ իրենց մարմնի վրա եղած հետքերն ուսումնասիրելու համար:
2008 թվականին եվրասիական կաչաղակներին (Pica pica) ուսումնասիրող հետազոտողները գտան առաջին ապացույցներն այն մասին, որ մյուս կաթնասուններն էլ ունակ են հայելային ինքնաճանաչման։ Աղավնիները նույնպես անցել են թեստը, բայց միայն մանրակրկիտ նախապատրաստումից հետո։ Իսկ 2022-ին վայրի Ադելի պինգվինները (Pygoscelis adeliae) նույնպես ցույց տվեցին հայելային ինքնագիտակցության նշաններ, թեև նրանք չէին արձագանքել մարմնի նշանների փոխարեն իրենց վրա ամրացված գունավոր գոգնոցներին: