Ֆրանսիացի կենտրոնական կիսապաշտպան Էնցո Լե Ֆեն «Ռենից» տեղափոխվել է իտալական «Ռոմա»։
Հռոմեական ակումբը, ըստ Transfermarkt-ի, այս տրանսֆերի դիմաց կվճարի 23 մլն եվրո։
Լե Ֆեն ֆրանսիական «Լորյանի» ակադեմիայի սան է։ 2023 թվականին նա տեղափոխվել էր «Ռեն»։ Էնցոն հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։
Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 25 հանդիպում։