Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը:
Այս մասին Բլինքենը հայտարարել է Ասպենի անվտանգության ֆորումում (Կոլորադո):
«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը իսկապես առաջընթաց է գրանցում տրոհվող նյութերի մշակման գործում, որոնք կարող են օգտագործվել որպես միջուկային զենքի վառելիք»,- ասաց Բլինքենը, որը միաժամանակ մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ դուրս գալու համար Իրանի միջուկային համաձայնագրից:
Նրա խոսքով, Իրանը դեռ ինքը չի ստեղծել այդ զենքը, սակայն կարող է միավորել տրոհվող նյութը պայթուցիկ սարքի հետ և միջուկային զենք ստանալ։