Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Իրանի նախագահները։ Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին ընտրվելու կապակցությամբ։
Փեզեշքիանն արտահայտել է Իրանի պատրաստակամությունը` կարգավորել հարաբերությունները Եվրոպայի հետ փոխվստահության հիման վրա։
Փեզեշքիանը Մակրոնին ասել է, որ եթե Սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.) հարձակվի Լիբանանի վրա, նա մեծ սխալ կգործի, ինչը նրա համար կունենա սարսափելի հետևանքներ։