«Լիվերպուլի» կիսապաշտպան Ուատարու Էնդոն պայմանագրի առաջարկ է ստացել «Մարսելից», հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը 31-ամյա ճապոնացու համար առաջարկել է 14 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։
Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև Բունդեսլիգայի ակումբները:
Նախորդ մրցաշրջանում Էնդոն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։