fbpx
Սպորտ

Կիմիխը մերժել է եվրոպական գրանդի առաջարկը

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մերժել է ՊՍԺ-ի փարիզյան ակումբ տեղափոխության առաջրկը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել 29-ամյա խաղացողին վաճառելու տարբերակը, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի:

Ինչպես արդեն հաղորդվել է, կիսապաշտպանը որոշել է մնալ «Բավարիայում» առնվազն մեկ մրցաշրջան, որի ընթացքում կողմերը կփորձեն համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:

Նշենք, որ Կիմիխը գերմանական գրանդի կազմում է հանդես գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 390 հանդիպում՝ դառնալով 42 գոլի և 104 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ