fbpx
Աշխարհ

Կուրսկում ուկրաինացիները զինվորական հրամանատարության գրասենյակ է հիմնել

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին զեկուցել է ՌԴ Կուրսկի մարզում՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում, զինվորական հրամանատարության գրասենյակ հիմնելու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Սիրսկին նշել է, որ Սուջայում և երեք այլ բնակավայրերում ավարտվել է հակառակորդի ուժերի որոնումը և ոչնչացումը։

Նշվում է, որ զինվորական հրամանատարության գրասենյակի ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր (Էդուարդ) Մոսկալևը:

Նա հայտնել է, որ Կուրսկի մարզում գործողության սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները առաջ են շարժվել 35 կմ խորությամբ, իրենց վերահսկողության տակ վերցրել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ