fbpx
Աշխարհ

Մեկնարկել են Ադրբեջանի և Ղազախստանի համատեղ զորավարժությունները

Ջունգարի Ալաթաուի լեռներում մեկնարկել են «Ալթին Կիրան-2024» («Ոսկե արծիվ-2024») մարտավարական և հատուկ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Ղազախստանի զինվորականների մասնակցությամբ։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, պլանի համաձայն, մասնակից երկրների զինվորականները հետախուզական առաջադրանքներ են իրականացրել լեռնային տեղանքում, դժվարանցանելի հատվածով։

Զորավարժությունների առաջին օրը մասնակիցներին տրվել են մագլցման տեխնիկայի կիրառման, զառիթափ ժայռերից վերելքի և վայրէջքի, բարձրության վրա առաջին բուժօգնության և վիրավորների տարհանման դասընթացներ:

Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է մարտական առաջադրանք կատարելիս անձնակազմի մարտավարական հմտությունների կատարելագործմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ