S&P Global Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունն օգոստոսի 23-ին հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, որը մնացել է անփոփոխ «BB-/B» մակարդակում: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
«Պահպանվել է նաև վարկանիշի «կայուն» հեռանկարի գնահատականը:
Հայաստանի վարկանիշը սահմանափակված է հետևյալ գործոններով՝ երկրի թույլ, սակայն աստիճանաբար բարելավվող, ինստիտուցիոնալ շրջանակը, մեկ շնչին ընկնող եկամուտների չափավոր մակարդակը, վճարային հաշվեկշռի և հարկաբյուջետային խոցելիությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերի առկայությունը:
Գնահատականների համար դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական աճի ուժեղ հեռանկարը, պետական պարտքի չափավոր մակարդակը, արտաքին պաշտոնական ֆինանսավորման հասանելիությունը և խելամիտ քաղաքականության շրջանակը, որը պահպանել է տնտեսական և ֆինանսական կայունությունը բազմաթիվ արտաքին ցնցումների դեպքում: