2023 թվականի հունիսին «Միլանից» հեռացված Պաոլո Մալդինին կարող է վերադառնալ ակումբ` նոր ներդրողների հետ միասին։
Ինչպես պարզաբանում է իտալացի լրագրող Ֆաբիո Սանտինին, Մալդինին վերջերս եղել է Սաուդյան Արաբիայում, որտեղ հանդիպել է ակումբի հավանական գնորդների հետ։
Մալդինիի վերադարձի օգտին են խոսում նաև «Միլանի» արդյունքները. Ա Սերիայի մեկնարկային առաջին երեք տուրերում թիմը միայն երկու միավոր է վաստակել։
Մալդինիի տեսական վերադարձն այժմ ավելի հավանական է թվում․ 2022 թվականին Մալդինիի հետ միասին դարձել է Իտալիայի չեմպիոն։