fbpx
Սպորտ

Յուվենտուսի նախկին ավագը վերադարձել է թուրինյան ակումբ

«Յուվենտուսի» նախկին ավագ Ջորջիո Կյելինին վերադարձել է թուրինյան ակումբ՝ ստանալով ղեկավար պաշտոն ակումբում։

Նախկին պաշտպանը աշխատելու է ազգային և միջազգային ֆուտբոլային կազմակերպությունների հետ կապերի բաժնում՝ որպես ղեկավար։

«Կյելինին երբեք իրականում չի լքել բյանկոներիներին. նրա սիրտը, հոգին և արժեքները միշտ կապված են եղել ակումբի հետ՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Կյելինին իր աշխատանքը որպես բաժնի ղեկավար կսկսի սեպտեմբերի 16-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ