Android-ը և Google-ը կարող են դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անտոն Գորելկինը։ Նրա խոսքով՝ ընկերության սերվերները դառնում են հնացած, սակայն ամերիկյան պատժամիջոցների պատճառով դրանք թարմացնող ուրիշ չկա։
«Google-ի քեշավորման սերվերների մեծ մասը, որոնք տեղադրված են ռուսական հեռահաղորդակցության օպերատորների կայքերում, պետք է թարմացվեն: Բայց դա անհնար է, քանի որ կորպորացիան այլևս պաշտոնապես ներկա չէ մեր երկրում, և ԱՄՆ կառավարության պատժամիջոցները թույլ չեն տալիս նրան աշխատել ռուս գործընկերների հետ»,- ասել է պատգամավորը։