fbpx
Աշխարհ

Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին

ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետի ելույթից հետո իսրայելական կողմը հարվածել է Բեյրութին։ Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանից ծխի մեծ ամպ է բարձրանում։ Իսրայելը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։

«Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարված են հասցրել «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին: «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբը միտումնավոր կառուցվել է Բեյրութում գտնվող Դահիեի սրտում գտնվող բնակելի շենքերի տակ՝ որպես լիբանանցիներին կենդանի վահան օգտագործելու «Հեզբոլա»-ի ռազմավարության մաս», – հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին:

«Ազդակի» խմբագիր Շահան Գանտահարյանը Բեյրութից «Ազատությանը» հայտնեց. – «Հզոր պայթյուններ որոտացին, բարձրացավ, որ օդային հարձկում է Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլա»-ի կենտրոնատեղիին: Հսկա փլուզումներ, ցնցվեց ամբողջ քաղաքը»:

Գանտահարյանի փոխանցմամբ՝ քաղաքի բնակչությանը ապաստարաններում պատսպարվելու կոչեր չեն հնչել:

Այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից զգուշացրել էր՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված իրանամետ խմբավորմանը՝ չկա աշխարհի որևէ տեղ, ուր Իսրայելի ձեռքերը չհասնեն:

«Եթե հարձակվեք մեզ վրա, պատասխան կստանաք», – ասել էր Նեթանյահուն։

Իսրայելի հարվածներից Լիբանանում արդեն ավելի քան 700 մարդ է զոհվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ