fbpx
Աշխարհ

Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին անցկավելիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Կրեմլում երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Նախագահը երկու երկկողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։

«Քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր»,-պատմել է նա և հավելել, որ Ռուսաստանը երկու կովկասյան երկների հարաբերությունների կարգավորման հարցում ակտիվ դրական դեր է խաղում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ