Լիբանանի առողջապահության նախարարությունը ուրբաթ հայտնել է, որ 60 մարդ զոհվել, 168 հոգի վիրավորվել է անցած 24 ժամում իսրայելական գրոհների հետեւանքով, տեղեկացրել է Associated Press-ը։
Նախարարության տվյալներով՝ անցած տարի Լիբանանում զոհվածների ընդհանուր թիվը Իսրայելի եւ «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության թեժացման ընթացքում ընդհանուր առմամբ հասել է 2 229 մարդու, 10 380 մարդ վիրավորվել է։
Լիբանանի ճգնաժամային իրավիճակների արձագանքման խումբը գրանցել է 57 ավիահարված նույն օրը, հիմնականում հարավային Լիբանանում, Բեյրութի հարավային արվարձաններում եւ Բեքաայի հովտում։
Մոտ 1 032 կենտրոններ, ներառյալ կրթական համալիրները, մասնագիտական-տեխնիկական ինստիտուտները, համալսարանները եւ այլ հաստատություններ, ներկայում ապաստան են տրամադրում 187 000 մարդու, այդ թվում 39 000 ընտանիքի, որոնք տեղահանվել են հարավում Իսրայելի ցամաքային հարձակման հետեւանքով, տեղեկացրել է արձագանքման խումբը։ Ներկայում 837 ապաստարաններ լեփլեցուն են, տեղեկացրել է Al Jazeera-ն։