fbpx
Սպորտ

Մեսսին՝ Ինտեր Մայամիի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստ

Մայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6-2 հաշվով։

Այսպիսով, Մեսսին դարձավ ամերիկյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։

37-ամյա հարձակվողն ամերիկյան ակումբի կազմում դարձել է 33 գոլի հեղինակ։ Այս ցուցանիշով արգենտինացին շրջանցել է էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանային, ով «Ինտերի» կազմում 32 գոլ ունի։

Նշենք, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ