fbpx
Սպորտ

Մոուրինյուն հրաժարվել է Ստամբուլում շքեղ առանձնատնից

Թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է Ստամբուլում շքեղ առանձնատնից։ Պորտուգալացի մասնագետը գերադասել է շարունակել բնակվել հյուրանոցում։

Ակումբը մարզչին բարձրակարգ թաղամասում շքեղ առանձնատուն է առաջարկել՝ բոլոր հարմարություններով։

Պորտուգալացին դեռ 2018թ․-ին էր բացատրել, թե ինչու չի ցանկանում լքել հյուրանոցն ու տեղափոխվել Մանչեսթերում գտնվող իր սեփական տուն։

«Ես դժբախտ կլինեի իմ տանը։ Պետք էր մաքրություն անել, իսկ ես դա չեմ ուզում անել։ Պետք էր արդուկել, իսկ ես դա չեմ կարողանում»,- նշել է մասնագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ