Ուկրաինայի Խարկով քաղաքում բազմահարկ շենքի վրա ռուսական կառավարվող ռումբի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել, հայտնել է korrespondent.net-ը։ Հարվածից հետո հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Խարկովում հարվածի վայրից։
«Գործընկերները տեսնում են, թե ինչ է կատարվում ամեն օր: Եվ այս պայմաններում նրանց հետաձգված յուրաքանչյուր որոշում նշանակում է առնվազն տասնյակ, նույնիսկ հարյուրավոր նման ռուսական ռումբեր Ուկրաինայի դեմ… Ուստի մենք միասին պետք է կանգնեցնենք Ռուսաստանին և դա անենք բոլոր հնարավոր ուժերով»,- գրել է նա։