Սյունիքի մարզում կայացավ առաջին դրոնների փառատոնը՝ կազմակերպված «Մտքի Թռիչք» ՀԿ-ի կողմից՝ մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Փառատոնի ընթացքում մարզի տարբեր քաղաքներից ԱԹՍ օպերատորները մրցեցին անհատական և թիմային անվանակարգերում։ Փառատոնի գլխավոր գործընկերների խոսքով՝ ծրագիրը կլինի ամենամյա։
Այս միջոցառումը կարևորվում է տեխնոլոգիաների զարգացման և մարզի երիտասարդներին նոր հմտություններով զինելու նպատակով։