fbpx
Աշխարհ

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են մոտ 30 ադրբեջանցու

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցի ակտիվիստների, որոնց զայրացրել էր այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ են ընդունել Իրանում, նաև` որ Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին նա սելֆի էր արել:

Minval.az-ը, gunaz.tv-ին հղումով, հայտնում է, որ մարտի 2-ին ուժայիններն աշխատավայրում ձերբակալել էին ակտիվիստ Յուսիֆ Սալահշուրին: Իսկ մարտի 1-ին ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտից դուրս գալիս ձերբակալվել է 28 ադրբեջանցի. Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն այրել էին ՀՀ դրոշը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ