fbpx
Իրավական

Տուժած ոստիկանը դեմ է ՊՊԾ գունդը գրավողների նկատմամբ համաներում կիրառելուն

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ այսօր դատարանը շարունակել է լսել տուժած ոստիկաներին: Ոստիկաններից մեկը՝  Գարիկ Մաթևոսյանը, պատմել է, որ գունդը գրաված խմբից Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել իր վրա, սակայն դա կանխել է Պավել Մանուկյանը: Տուժողը պատմեց, որ լսել է խոսակցություն խմբի անդամների կողմից, թե մտադիր են այրել այնտեղ գտնվող մեքենաները: Խնդրել է, թե՝ «մի՛ այրեք, մենք ձեզ ինչ ենք արել»: Ձեռքով կոտրել է ոմն Դավիթի մեքենայի ապակին, քանի որ դռները փակ էին, որպեսզի կարողանան տեղաշարժել-հեռացնել տարածքից: Այդ պահին մոտեցել է Արմեն Բիլյանը, բարկացել է, զենքն ուղղել՝  կրակելու նպատակով: Մոտեցել և կանխել է Պավել Մանուկյանը: Տուժողը պատմեց նաև, որ սահմանափակել են իր ազատ տեղաշարժի իրավունքը, անգամ «տուալետ» գնացել է ուղեկցությամբ և թույլտվությամբ:

Արմեն Բիլյանն արձագանքեց, թե տուժողը սուտ է ասում: Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատողություն արեց Բիլյանին վարքագծի համար և ասաց, որ  կրկնվելու դեպքում կհեռացվի նիստից բավականին երկար ժամանակով: Տուժողն էլ սկսեց բարձր ձայնով խոսել: Դատավորը նկատողություն արեց նաև տուժողին: Ի դեպ, տուժողն ամբաստանյալներին դիմում էր «Դուք»-ով, մինչդեռ ամբաստանյալ Բիլյանը նրան դիմում էր «դու» -ով: Գարիկ Մաթևոսյանն առարկեց խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու դեմ:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ