fbpx
Սպորտ

Լեյկերսում որոշել են կրճատել Ջեյմսի խաղաժամանակը

«Լոս Անջելես Լեյկերսի» մարզչական անձնակազմը որոշել է կրճատել Լեբրոն Ջեյմսի խաղաժամանակը: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

«Լեյկերսում» ցանկանում են, որ Ջեյմսը 32 րոպեից ավելի խաղաժամանակ չստանա: Եթե բասկետբոլիստը ցանկանա ավելի շատ խաղալ և մասնակցել լարված վերջաբաններով հանդիպումների, նրան կընդառաջեն:

«Լեյկերսի» մարզիչների նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թիմի՝ փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները զգալիորեն նվազել են: Կանոնավոր առաջնության ավարտից 17 հանդիպում առաջ «Լեյկերսը» զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը՝ ունենալով հաղթանակների և պարտությունների 30-35 հարաբերակցություն:

Հավելենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում Ջեյմսը միջինը 35,6 րոպե խաղաժամանակ է ստանում, ինչը նրա 16-ամյա կարիերայի ամենացածր ցուցանիշն է:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ