fbpx
Աշխարհ

Վենեսուելայում հայտնել են էլեկտրականության զանգվածային անջատումների հավանական պատճառը

Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի դեմ՝ երկրի էներգահամակարգի վրա կիբերհարձակման համար, որի պատճառով էլեկտրականության զանգվածային անջատումներ են եղել։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը VTV հեռուստաալիքի եթերում։

Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն նախապես գիտեին Վենեսուելայում էլեկտրականության զանգվածային անջատումների մասին, քանի որ շատ արագ արձագանքեցին սոցցանցերում։ Ռոդրիգեսը նշել է, որ Պոմպեոն հայտարարել է՝ Վենեսուելայում չկա ոչ սնունդ, ոչ էլեկտրականություն և մոտ ժամանակներում չի լինի նաև նախագահ։ Նախարարի խոսքերն է մեջբերում VTV-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, էլեկտրականության զանգվածային անջատումներ են գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։ Էլեկտրաէներգիայի հարցերով ազգային կորպորացիայում հայտնել են, որ «Էլ-Գուրի» խոշորագույն էլեկտրակայանը դիվերսիայի է ենթարկվել։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելային էներգետիկ պատերազմ է հայտարարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ