Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով` մարտի 7-ին Սոցիալական ապահովութան ծառայության պետ է նշանակվել Սուրեն Ղամբարյանը: Այս մասին ասվում է ծառայության ֆեյսբուքյան էջում:
Կենսագրություն
Սուրեն Ղամբարյանը ծնվել է 1987 թ-ին, ք.Երևանում:
Կրթություն
2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան
2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ
2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)
2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան ( Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ):
Աշխատանքային գործունեություն
2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ
2011-2013 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական
2013-2018 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ
Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն
Անձնական տվյալներ – Ամուսնացած է, ունի երկու երեխա: