fbpx
Աշխարհ

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել սկսել փուլ առ փուլ միջուկազերծում

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել ընդունելու միջազգային տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումից փուլ առ փուլ միջուկազերծում սկսելու Փհենյանի առաջարկությունը: Մարտի 14-ին այս մասին հայտնել է Ժողովրդական Հանրապետության Uriminzokkiri ինտերնետ-պորտալը։

«Միջուկազերծման ուղղությամբ մեր քայլերը և պատժամիջոցների պատասխան մեղմացման պահանջը բավարար չափով արտացոլում են ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն ու պահանջները,- նշված է մեկնաբանության մեջ: Ավելի լավ ուղի, քան սա է, գոյություն չունի»:

«Լիակատար միջուկազերծման հասնելու մեր դիրքորոշումը մնում է հաստատ,- ընդգծված է մեկնաբանության մեջ:- Ինչպես երեւում է անցյալ տարի Կորեայի Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունների սրընթաց բարելավումից, հենց որ մենք որոշենք գործել, մեզ համար անհնարին ոչինչ չկա»:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի մամուլը հայտարարել էր, որ Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը պատրաստ է նոր բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ