Իրավաբան Արամ Կարախանյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական։
Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, աշխատանքային խորհրդակցությանը վերջինիս ներկայացնելով, ասաց, որ նա զբաղվելու է իրավական բարեփոխումների համակարգմամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնից։