fbpx
Խորհրդարան

Մխիթար Հայրապետյանը կմեկնի Երուսաղեմ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է Երուսաղեմ ուղևորվելու մասին․

«Մարտի 14-17-ը Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով ես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը կայցելենք Երուսաղեմ՝ Հայոց Պատրիարքության հետ համագործակցության վերաբերյալ հանդիպումներ ունենալու համար։ Այցի նախավերջին օրը հայկական պատվիրակությանը կմիանա նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախատեսված են այցեր Երուսաղեմի հայկական վանքեր, հանդիպումներ և քննարկումներ Երուսաղեմի Հայոց պատրիարքի, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի, Սրբոց Թարգմանչաց երկրորդական վարժարանի, Մայր Դիվանի, ձեռագրաց և Գալուստ Գյուլբենկյան Մատենադարանների, թանգարանի և «Սիոն» ամսագրի խմբագրակազմի հետ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ