fbpx
Կառավարություն

Փոփոխություններ կարվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում. Կառավարություն

Գործադիրը մարտի 14-ին հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող իրավակարգավորումները սահմանվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի շրջանակում: Հստակեցվել են Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների և ընտրության համար նախատեսված ժամկետները և ամրագրվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ