Մարտի 15-ին՝ ժամը 00:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Մ. Բ., ծնված 2001 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Դ. Բ.-ն (ծնված 2000 թ.), արգելափակվել են ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել տուժածներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։