Ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում շնորհվել են նաև անհատական մեդալներ:
Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել 3-րդ արդյունքը և արժանացել բրոնզե մեդալի, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կանանց մրցաշարում հաղթող է դարձել Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ է տարել բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը:
Հիշեցնենք որ Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում գրավել է 8-րդ հորիզոնականը։