Այժմ ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողները տարբեր հարցեր են ուղղում վարչապետին։ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք սրճարանների ապամոնտաժման գործընթացը ուղղորդված է, ընտրվում են սրճարանները, որին ի պատասխան վարչապետն ասաց․
«Այս դեպքում էլ այնպես չէ, որ բերում են քարտեզը, խաչ եմ քաշում, մի մասը կանաչ եմ ներկում կամ դեղին: Դա իրավական ձևակերպումների խնդիր է, մի մասի դեպքում, երբ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել պայմանագիրը միակողմանի լուծել, լուծել է, այլ ձևակերպումների դեպքում դիմել է դատարան: Բոլոր այն դեպքերում, երբ կլինի իրական հնարավորություն՝ սկսել գործընթաց և տարածքը ազատել սրճարաններից, համապատասխան որոշումները կկայացվեն: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, եթե անգամ իմ հարազատ եղբոր սրճարանը լիներ, իմ վերաբերմունքը չէր փոխվի»։