Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն հրաժարավել է համեմատել Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային:
«Ես երբեք չեմ ասի, թե Մեսսին Մարադոնայից լավն է և հակառակը: Բարդ է համեմատել այս ֆուտբոլիստներին, քանի որ նրանք տարբեր ժամանակաշրջաններում են խաղացել: Միայն մեկ բան կարելի է վստահաբար ասել, որ երկուսն էլ տաղանդավոր են:
Մարադոնան ավելի էմոցիոնալ էր, իսկ Մեսսին ավելի ունիվերսալ է»,- Վալդանոյի խոսքը մեջբերել է Marca-ն:
Ազգային ընտրանու կազմում Մարադոնան մասնակցել է 91 հանդիպման, խփել է 34 գոլ, իսկ 1986 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: