Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրաադարձել է «կեղծ մրցույթներով» գնված հողատարածքներին:
«ՀՀ-ում տարիներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, պաշտոն ստանալուց հետո իրենց պարտքն են համարել ազատ տարածքների սեփականաշնորհում, փայ-փայ անելու գործընթաց իրականացնել: ՀՔԾ-ն ուսումնասիրություն է արել Մանվել Գրիգորյանի պահով, գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով: Նախարարության իրավական վարչությունն ուսումնասիրություն է կատարում Տավուշի, Արմավիրի մարզերի որոշ գյուղերում, այստեղ առկա են հարյուրավոր հեկտարներով հողատարածքներ, որոնք պատկանում են տարբեր մարդկանց: Սեփականության վկայականներ հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում»,- ասաց նա:
Պապիկյանն ընդգծեց, որ այն ինչ պատկանում է ՀՀ քաղաքացուն, պետք է վերադարձվի իրեն: