Վահե Գրիգորյանը անդրադարձել է Մարտի 1-ի մասին BBC-ի նյութին

Հրապարակող՝

Վահե Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի ՄԻԵԴ ներկայացված դիմումների մասին

Ամենադիտվածներ

Վահե Գրիգորյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե BBC-ի մարտի 1-ին վերաբերող հրապարակումը տեղադրվել է իր միջնորդությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրապարակված նյութն ապատեղեկատվություն է:

BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019թ.-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, ոչ էլ, առավել ևս, դրանից հետո, որևէ տեղեկություն, փաստաթուղթ կամ այլ նյութ որևէ լրատվամիջոցի կամ դրա ներկայացուցչի կամ էլ օրենքով նախատեսված շրջանակից դուրս այլ անձի չեմ փոխանցել:

BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որևէ շփում կամ առնչություն, միջնորդավորված կամ անմիջական, երբևէ չեմ ունեցել: Մենք միմյանց հետ որևէ շփում առհասարակ չունենք և չենք ունեցել»:

Նշենք, որ Politik.am-ը, հղում անելով ռուսաստանյան իր աղբյուրներին, օգոստոսի 8-ին հոդված էր հրապարակել, թե BBC պարբերականում մարտի 1-ի գործի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով»:

BBC-ի հրապարակումը կարող ե քկարդալ այստեղ։

https://www.facebook.com/vahe.grigoryan/posts/10219841448523980

Ամենաթարմ