Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ առայժմ մտադիր չէ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:
«Ես կփորձեմ երբեք ամբողջովին չհեռանալ սպորտից: Անգամ կարիերաս ավարտելուց հետո կմնամ թենիսում: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով՝ շատ եմ սիրում այս մարզաձևը և իմ ընկերներին, որոնց հետ հաճույքով խաղում եմ:
Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ ելույթներին՝ իհարկե, գալու է մի պահ, երբ մարմինս ասելու է. «Լավ, ամեն ինչ հիանալի էր, բայց այժմ կանգ առնելու ժամանակն է»,-Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը: