Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հանրությանը առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիսի դերակատարմամբ, հարցազրույցում պատմել է իր հաղթահարած առողջական խնդիրների՝ ուղեղի կաթվածի մասին: Հարցազրույցը հրապարակել է The New Yorker հանդեսը:
2011 թվականին Քլարքը պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա պարապում էր մարզչի հետ և ձգտում իր կազմվածքը դերին համապատասխան պահպանել, ինչպես նաև ազատվել սթրեսից: Մի անգամ` պարապմունքից առաջ, դերասանուհին իրեն վատ է զգացել՝ սկսվել է հանկարծակի ուժեղ գլխացավ, որից հետո նրան հոսպիտալացրել են:
Բժիշկները զննումից հետո ախտորոշել են ենթաոստայնային արյունազեղում, որը ներուղեղային արյունազեղման տեսակներից մեկն է: Այն ուղեղի կաթվածի ծանր տեսակներից մեկն է, որի ախտորոշման դեպքում հիվանդների ավելի քան 1 երրորդի դեպքում ճակատագրական ավարտ է ունենում:
24-ամյա Էմիլիան այն ժամանակ ուղեղի երկու վիրահատություն է հաղթահարել` միաժամանակ հասցնելով նաև նկարահանումների մասնակցել: Դերասանուհին կարողացել է վերականգնել իր ուժերը և նկարահանումներն ավարտին հասցնել: