Ինդոնեզիայի Lion Air խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը որոշում է ընդունել հրաժարվել Boeing 747-400 հեռամայրուղային ինքնաթիռից և այն փոխարինել Airbus А330-900NEO հանրանավերով: Այդ մասին մարտի 25-ին հայտնել է The Jakarta Post թերթը՝ վկայակոչելով փոխադրողի ներկայացուցիչ Մանանգ Մանդալի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ «ընկերությունն այս ինքնաթիռը 10 տարի օգտագործում էր ներքին երթուղիներում»: Դրա հետ մեկտեղ «Airbus հանրանավերին անցնելը ռազմավարական քայլ է, որը համապատասխանում է արդիականության պահանջներին», նշել է նա: Այդ մակնիշի առաջին ինքնաթիռը, ինչպես սպասվում է, Ինդոնեզիա կժամանի մայիսին, իսկ մինչև տարվա վերջը Lion Air-ը կստանա ևս երկու նմանօրինակ հանրանավ: Իսկ ընդամենը պարտավորագրով բյուջետային փոխադրողն ստորագրել է տասը Airbus А330-900NEO-ի ձեռքբերումը:
Lion Air-ը զբաղեցնում է Ինդոնեզիայի ավիափոխադրողների շուկայի մոտավորապես 40 տոկոսը, 2017 թվականին ընկերությունն սպասարկել է 51 մլն ուղևորների: Ավիափոխադրողը Հարավարևելյան Ասիայում մեծությամբ երկրորդ լոուքոսթերն է մալայզիական AirAsia-ից հետո: Նրա տնօրինման ներքո կա գրեթե 300 ինքնաթիռ, որոնց մեծ մասը պատկանում է Boeing ֆիրմային և 737 վերափոխակի է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: