Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Լիբանանի նախագահի այցը կտեւի երկու օր:
Մարտի 26-ին պլանավորված է նրա հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսության, առեւտրի եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Իր հերթին Աունը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ այցի ընթացքում պլանավորում է նաեւ քննարկել Մերձավոր Արեւելքում պատերազմների հետեւանքների հետ կապված հարցերը, քրիստոնյաների խնդիրները, Երուսաղեմի եւ Իսրայելի հարցը:
Սա Միշել Աունի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Նա Լիբանանի նախագահ է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին: