Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ այդ փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվեր տասնամյակներ առաջ: Այդ առիթով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և նվիրել Գոլանի բարձունքներում պատրաստված գինի։
«Ես Ձեզ բերել եմ բարձրակարգ գինի Գոլանի բարձունքներից: Հասկանում եմ, որ Դուք գինու սիրահար չեք, սակայն կարող եմ այն փոխանցել Ձեր աշխատակիցներին»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Այնուհետև Նեթանյահուն կատակել է` ասելով. «Հույս ունեմ, որ Դուք հետաքննություն չեք սկսի մեր նկատմամբ:»